«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Անճարակության փյունիկապաշտներ ենք

Անճարակության փյունիկապաշտներ ենք
10.12.2023 | 19:13

Թեժ կրակը կորցրած՝ ճարահատ լրիվ հանգած մոխիրին ենք ապավինում, ինչ է թե՝ հունական դիցաբանության փյունիկ թռչունի պես մոխիրներից հառնել գիտենք:

Տեսնես էդ անտեր փյունիկը գիտի՞, որ իր առասպելին էսքան միամիտ հավատացողներ կան։

Ախր կրակը ջերմություն է ու զորություն, իսկ հանգած մոխիրը ընդամենը ցավոտ հուշ է, որով անճարները միայն տեսիլքը մի քանի վայրկյանով կտաքացնեն: Մի հանգցրեք կրակը, այլապես լրիվ հանգած մոխիրը միայն կախարդական անթրոցով կամ նույն ինքը՝ փյունիկի առասպելով է հնարավոր արթնացնել։ Իսկ երբևէ տեսած կա՞ք կախարդական անթրոց կամ փյունիկի վերակենդանացում։ Էս ինչքան ենք մենք մեզ խաբում: Անճարակության փյունիկապաշտներ ենք:

Երբ կրակը թեժ պահելու անճարակությունից մարել է, ճարահատ մեզ մխիթարել ենք մոխիրներից վեր հառնող փյունիկ թռչունով կամ էլ դրա նմանությամբ՝ հանգիստ մնացեք, Աստված մի բան կանի։ Իսկ այդ առասպելին հավատացողներից գոնե մեկը տեսե՞լ է փյունիկ թռչուն։

Ինչու՞ ենք մենք մեզ դարեդար խաբում։

Մարդիկ անճարակությունից գլուխն են պատեպատ տալիս, մի ճար որոնում, իսկ մենք ինքնախաբեությամբ ենք մխիթարվում, թե՝ եթե մեռնենք էլ, միևնույն է, մոխիրներից վեր կհառնենք։ Մի՞թե մեր թշնամին էլ հենց դա չի ուզում՝ մեր մեռնելը՝ առանց փյունիկ թռչունի սուտ առասպելի։

Մի անեկդոտ հիշեցնեմ։

Աստված վերևից նայում է՝ բոլոր ազգերը նոր զենքեր են ստեղծում, փորձարկում, բանակը հզորացնում: Նայում է Հայաստանին՝ չորս կողմը խորոված են պատրաստում, երգում են, պարում: Աստված տխրում է ու զայրանում․

«Կարո՞ղ է էս հայերը հույսը նորից ինձ վրա են դրել․․․»։

Անշուշտ դեռ լրիվ չհանգած մոխիրը ամթրոցով կենդանանում է, բայց անթրոցը փյունիկ չէ․ ինքնախաբեությամբ կամ ուրիշներին խաբելով կրակ չի լինի։ Մի՛ հանգցրեք ձեր կրակը:

Անճարակության փյունիկապաշտներ ենք:

Է՜, չգիտեմ․․․

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 105409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

y膫聝膯鈥櫮傗€毭偱伳偮兠⑩偓拧膫鈥毭偮/1417512504" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաճաճ հռետորների հենաշարժական հսկա ապարատը
Գաճաճ հռետորների հենաշարժական հսկա ապարատը